Մեր Մասին

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2009թ.-ին: Սկզբում այն անվանվել է «Անիչկա», իսկ այժմ ընկերությունը կոչվում է «Բիգ Լայֆ»: «Բիգ Լայֆ»- ը համարվում է Հայաստանում առաջատար Նարինե կաթնամթերք և բակտերիալ խտանյութ արտադրող ընկերություն: Մեր ընկերությունն առանձնանում է իր որակական բարձր հատկանիշներով և սպառողին է ներկայացնում օգտակար և համեղ մթերք: Շնորհիվ բացառիկ տեխնոլոգիայի, փորձառու մասնագետների և ամբողջովին ավտոմատացված հոսքագծով վերազինված արտադրամասով:

Մեր ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ Նարինե կաթնամթերքի արտադրությունը կազմակերպեց հերմետիկ փաթեթավորմամբ և սպառողին ներկայացավ ավելի անվտանգ արտադրանքով: Մենք առաջինն էինք, ով Նարինե կաթնամթերքը վաճառքի հանեց մթերային խանութներում և ավելի հասանելի դարձրեց սպառողին: «Բիգ Լայֆ» ընկերությունը համարվում է առաջինը Հայաստանում, որն արտադրեց մրգային Նարինե:

«Բիգ Լայֆ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը կյանքի կոչեցին Առողջ Սնունդ-Առողջ Սերունդ ծրագիրը: ԵՎ 2014թ-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ճաշացանկում ավելացավ Նարինե կաթնամթերքը: «Բիգ Լայֆ» ընկերության նպատակն է միշտ հանդես գալ առողջարար նորամուծություններով և շուկայում ներկայացնել բարձրորակ կաթնամթերք, քանի որ այն կխթանի և էլ ավելի առողջ կդարձնի մեր մանուկների ապագան: